Կատվասերներ հավաքվեք !!!
Նոր նյութ այն մասին, թե ինչ պետք է ունենալ տանը, եթե որոշել եք կատու պահել
✅Կեր
Տարիքին համապատասխան կեր։
✅Կերաման
Ուշադրություն դարձրեք կերամանի հումքին, կատուները շատ քմահաճ են, խորհուրդ ենք տալիս ընտրել կերամիկական կերամաններ ՝ ջրի և կերի համար։
✅Բազմոց
Հիշեք՝ կատուները սիրում են մտնել տուփերի, դույլերի մեջ, բազմոց ընտրելիս նախապատվությունը տվեք փակ տարբերակներին:
✅Շամպուն
Այո-այո կատուներին լողացնում են, կան կատուներ որոնք հաճույքով են լողանում հակառակ պարագայում այդ կատվի տիրոջ բախտը այնքան էլ չի բերի։
✅հատուկ զուգարան
Կատուների համար կան նախատեսված զուգարաններ դա պարտադիր է, եթե չեք ուզում ձեր կատուն կեղտոտի տան ծաղկամանները։
✅Լցանյութ
Կատվի զուգարանի մեջ լցնում ենք լցանյութ, որպեսզի այն հեղուկը կլանի, իսկ տհաճ հոտը չեզոքացնի:
Դրանք լինում են բենտոնիտից, սիլիկոնից, փայտից, կավից :
✅Խաղալիք ճանկերի համար
Կատուների համար կան հատուկ խաղալիքներ, որոնք օգնում են մաշեցնել կատվի ճանկերը, այս խաղալիքի բացակայության դեպքում ձեր կատուն դա կանի ձեր բազմոցին ։
✅Մկրատ
Այն ամեն դեպքում պետք կգա ժամանակ առ ժամանակ ճանկերը կարճացնելու համար: Հիշեք ամբողջությամբ կտրել չի կարելի❎ եթե չգիտեք կտրելու ճիշտ ձևը նախապես խորհրդակցեք մասնագետի հետ✂
✅Սանր
Սանրն ընտրում ենք հաշվի առնելով կատվի մազերի երկարությունը : Սխալ սանր ընտրելու պարագայում այն կամ չի սանրի կամ կարող է վնասել մաշկը:????
❗❗Կատու պահելիս միշտ պետք է հաշվի առնել նրա ցանկությունները, օրինակ՝ եթե ձեր կատուն չի սիրում, երբ շոյում եք իրեն պետք չէ ստիպել որ թողնի , նրանք քմահաճ են և կամակոր, միայն նա կարող է որոշել, թե երբ է ուզում իր ներկայությամբ ուրախացնել ձեզ: