Բարձրորակ սննդարար գրանուլավորված կեր՝ բոլոր տեսակի ջրային կրիաների համար։ Կրիաներն այն հաճույքով են ուտում։ Կերը նպաստում է կրիաների բնական իմունային համակարգի բարելավմանը։

Հատուկ գրանուլավորված կեր՝ փոքր և միջին ջրային կրիաների համար։ Կերը պարունակում է Սպիրուլինա ջրիմուռներ և բետա-գլյուկան։ Ապահովում է երիտասարդ կրիաների առողջ զարգացումը։

Կոմբինացված կեր՝ կրիաների և այլ խոտակեր սողունների համար։ Ձողիկները պատրաստված են միայն բուսական ծագման հումքից՝ բջջանյութով հարուստ, որն անհրաժեշտ է կրիաների աղեստամոքսային տրակտի ճիշտ գործունեության համար։

Համալիր կեր՝ լողացող գրանուլաների տեսքով։ Նախատեսված է բոլոր տեսակի ջրային կրիաների համար։ Մշակված է ջրային կրիաների բոլոր կարիքները բավարարելու համար։ Հարուստ է սննդանյութերով, պարունակում է լիզին, որն անհրաժեշտ է ոսկրային համակարգի աճի համար։

Բնական և համեղ կեր՝ վիտամինների, միկրոէլեմենտների, հանքանյութերի, ամինաթթուների պարունակությամբ։ Իդեալական է ջրային կրիաների, ակվարիումային ձկների և տերարիումային կենդանիների համար։

Բնական բարձորակ կեր՝ չորացրած Պալեմոն ծովախեցգետինների տեսքով։ Նախատեսված է բոլոր տեսակի կրիաների, տերարիումային կենդանիների և քաղցրահամ ակվարիումների ձկների համար։ Կերի բաղադրիչները հավաքված են էկոլոգիապես մաքուր շրջաններից, խնամքով պատրաստված են՝ պահպանելով բոլոր սննդարար հատկությունները։

Լիարժեք կեր՝ ջրային կրիաների համար, որը պարունակում է գամարուս։ Ապահովում է կրիաների առողջ և արագ աճը։ Բաղադրության մեջ առկա են կրիային բոլոր անհրաժեշտ սննդային նյութերը՝ վիտամիններ, միկրոէլեմենտներ և հանքային նյութեր։

Համալիր կեր՝ չիպսերի տեսքով, որը նախատեսված է բոլոր տեսակի ջրային կրիաների համար։ Բարձրորակ և սննդարար կերը մշակված է ջրային կրիաների բոլոր պահանջներին համապատասխան։ Այն հարուստ է սննդարար նյութերով։ Բաղադրության մեջ առկա է լիզին՝ ոսկրային զանգվածի աճի համար անհրաժեշտ։

Չոր լիարժեք կեր՝ նախատեսված բուսակեր սողունների, հատկապես ցամաքային կրիաների համար, ինչպես նաև բուսակեր իգուանաների, մողեսների, քամելեոնների, խխունջների համար։