Ի՞նչ է պետք կատվին
Back to blog

Ի՞նչ է պետք կատվին

06-29-2020

????????կատվասերներ հավաքվեք ????????
Նոր նյութ այն մասին, թե ինչ պետք է ունենալ տանը, եթե որոշել եք կատու պահել ????????
Կեր
Տարիքին համապատասխան կեր????????????
Կերաման
Ուշադրություն դարձրեք կերամանի հումքին, կատուները շատ քմահաճ են, խորհուրդ ենք տալիս ընտրել կերամիկական կերամաններ ՝ ջրի և կերի համար????????
Բազմոց
Հիշեք՝ կատուները սիրում են մտնել տուփերի, դույլերի մեջ, բազմոց ընտրելիս նախապատվությունը տվեք փակ տարբերակներին:????????
Շամպուն
Այո-այո կատուներին լողացնում են, կան կատուներ որոնք հաճույքով են լողանում հակառակ պարագայում այդ կատվի տիրոջ բախտը այնքան էլ չի բերի ????????????
հատուկ զուգարան
Կատուների համար կան նախատեսված զուգարաններ դա պարտադիր է, եթե չեք ուզում ձեր կատուն կեղտոտի տան ծաղկամանները????????
Լցանյութ
Կատվի զուգարանի մեջ լցնում ենք լցանյութ, որպեսզի այն հեղուկը կլանի, իսկ տհաճ հոտը չեզոքացնի:
Դրանք լինում են բենտոնիտից, սիլիկոնից, փայտից, կավից :
Խաղալիք ճանկերի համար
Կատուների համար կան հատուկ խաղալիքներ, որոնք օգնում են մաշեցնել կատվի ճանկերը, այս խաղալիքի բացակայության դեպքում ձեր կատուն դա կանի ձեր բազմոցին ????
Մկրատ
Այն ամեն դեպքում պետք կգա ժամանակ առ ժամանակ ճանկերը կարճացնելու համար: Հիշեք ամբողջությամբ կտրել չի կարելի եթե չգիտեք կտրելու ճիշտ ձևը նախապես խորհրդակցեք մասնագետի հետ
Սանր
Սանրն ընտրում ենք հաշվի առնելով կատվի մազերի երկարությունը : Սխալ սանր ընտրելու պարագայում այն կամ չի սանրի կամ կարող է վնասել մաշկը:????
Կատու պահելիս միշտ պետք է հաշվի առնել նրա ցանկությունները, օրինակ՝ եթե ձեր կատուն չի սիրում, երբ շոյում եք իրեն պետք չէ ստիպել որ թողնի , նրանք քմահաճ են և կամակոր, միայն նա կարող է որոշել, թե երբ է ուզում իր ներկայությամբ ուրախացնել ձեզ: