ԻՆՉՈՒ ԵՆ՞ ԽՈՄԻԱԿՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ՊՏՏՎԵԼ ԱՆԻՎԻ ՎՐԱ։
Վերադառնալ բլոգ

ԻՆՉՈՒ ԵՆ՞ ԽՈՄԻԱԿՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ՊՏՏՎԵԼ ԱՆԻՎԻ ՎՐԱ։

11-23-2020

 

Ամեն անգամ, երբ մենք մտածում ենք խոմիակի մասին, առաջին ինչ գալիս է մեր մտքին՝ պատկերացնում ենք նրան անիվի վրա պտտվելիս։ Այս դետալը պարտադիր ակսեսուար է, որը անհրաժե՛տ է դնել իր վանդակում։

Խոմիակի անիվը․ ինչի՞ համար է այն։

Խոմիակը դա փոքր չափի կրծող է, որը օրվա մի կեսը քնած է, իսկ մյուս կեսը խաղում է։ Երբ արևը մայր է մտնում, նա ակտիվանում է և սկսում զբաղվել տարբեր գործերով․․․իր սիրելի գործը՝ դա վազքն է անիվի վրա։ Դա գալիս է իր նախնիկներից, որոնք ամբողջ ժամանակ փախչում էին գիշատիչներից, վերածվելով  անհանգիստ և անգամ մի փոքր  նյարդային կենդանիների։

   Անիվը այս գազանիկի համար էվրիկա է, այն օգնում է նրան թուլանալ և ձեռք բերել ֆիզիկահոգեբանական հավասարակշռություն։ Վազելով անիվի վրա, խոմիակը կարող է մի գիշերում անցնել մի քանի կիլոմետր, այսպիսով նա կարողանում է պահպանել իր "կազմվածքը", պահպանում է մկանների տոնուսը  և կապաներրը, նաև սիրտը և այլ կարևոր օրգաններ։

 

Իր "ապրելավայրում" կարևոր դետալների բացակայույությունը՝ այնպիսին ինչպիսին է օրինակ՝ անիվը, կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների։ Նրա մոտ հնարավոր է ընկճախտ սկսվի, ինչի պատճառով խոմիակը կարող է տեղակայվել վանդակի անկյունում ուտելիքի մեծ չափաբաժնով, որը պարունակում է վտանգ ճարպակալման։

 

Ինչպիսի՞ անիվն է ամենալավը դնել խոմիակի վանդակում։

 

Չնայած նրան, որ խոմիակի անիվի ձայնը հաճախ նյարդայնացնող է, այդ պրոցեսը շատ կարևոր է փոքրիկ կենդանու առողջության համար։ Ինչպիսին է իդեալական անիվի նկարագրությունը։

 

Երբ պատրաստվում եք գնել անիվ, պետք է ուշադրություն դարձնեք մի քանի դետալների վրա։

 

-խորհուրդ է տրվում ընտրել պլաստիկ և փակ մոդել, քանի որ այն անվտանգ է և հարմար է մաքրելիս;

 

- պլաստիկը պետք է շատ բարակ չլինի, քանի որ խոմիակը այն կարող է կրծել մի քանի օրվա ընթացքում;

 

-ձողերը չպետք է լինեն իրար շատ մոտ, որպեսզի կենդանին վազելու ընթացքում արանքներում չմնա։

 

Այս ամենին առավել ուշադրություն է պետք դարձնել ձագերի համար գնելիս, հասուն խոմիակները հիմնականում կարողանում են հարմարվել բոլոր տեսակ անիվներին՝ առկա շուկայում։

 

Փոքրիկ խորհուրդ; եթե կլասիկ անիվը սկում է ճռալ, վերցրեք բամբակ, զեյթունի ձեթ և քսեք պտտման հատվածին։