ԾՈՎԱԽՈԶՈՒԿՆԵՐԻ ԽՆԱՄՔՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԱՆ
Վերադառնալ բլոգ

ԾՈՎԱԽՈԶՈՒԿՆԵՐԻ ԽՆԱՄՔՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԱՆ

11-25-2020

Ծովախոզուկ- տնային ծովախոզուկը՝ կրծող է, որը հիշեցնում է կարճլիկ ճագարի։ Նա կարող է ապրել տանը և դրսում, մեծ և հարմարավետ բնում։ Մի քանի հեշտ գործողությունների արդյունքում ծովախոզուկները երկար տարիներ կարող են առողջ ապրել իրենց նոր ընտանիքում։

 

Նրա տնակը պետք է լինի ընդհարձակ և հարմարավետ։ Այն պետք է դրված լինի անաղմուկ վայրում, իսկ եթե տանը կան այլ ընտանի կենդանիներ, ինչպիսիք են՝ շունը և կատուն, այն պետք է դնել անվտանգ տարածքում։ Ցավոք ծովախոզուկը նրանց համար հանդիսանում է գայթակղիչ զոհ և կարող է ենթարկվել հարձակման։ Այդ պատճառով կարևոր է ընտրել ապահով վանդակ , ինչպիսին են՝

 Ferplast Cavie 80 или Casita 80։

 

 

 

Ծովախոզուկների հիգիենան

 

Ծովախոզուկը շատ մաքրասեր կենդանի է, չունի տհաճ հոտ, նրա վանդակը պետք է միշտ մաքուր լինի։

 Ամենօյա պրոցեդուրաներ, որոնք կարող ենք անցկացնել ծովախոզուկների համար

  1. Սանրել ծովախոզուկին ամենաքիչը շաբաթական մեկ անգամ, որպեսզի հեռացնենք մեռած մազերը և պահպանենք մազերը մաքրությունը։
  2. Ստուգել ինտիմ հիգիենայի վիճակը, հատկապես արական սեռի ձագերի մոտ։
  3. Համոզվել, որ թաթիկները ունեն մաքուր վարդագույն երանգ։
  4. Զգուշորեն մաքրել ականջները։

 

Այս ամենից հետո ամսական մեկ անգամ կարող եք կարճացնել ճանկերը։ Որպեսզի չվնասեք կենդանուն դա արեք լույսի տակ , որպեսզի չվնասվեն արյունատար անոթները։

Կարճամազ ցեղատեսակներին հեշտ է սանրել։ Փոքր ինչ պահանջկոտ են երկարամազ ցեղատեսակները։ Նրանց մազերը հարկավոր է սանրել ամեն օր, արպեսզի չխճճվեն։ Նրան նույնպես պետք է հետևել, որպեսզի երկար ժամանակ չանցկացնի խոտի վրա։

 

Ուրեմն, եթե ուզում եք , որ մազերը մնան հարթ, որ չլինեն ինֆեկցիաներ և մազերի դեղնացում, պարտադիր է ունենալ սանր հատուկ ծովախոզուկի համար։

 

Ծովախոզուկին խնամելը հեշտ է, սա է մեր տարբերակը ցույց տալու, թե ինչքան ենք սիրում իրեն։